

Իսպանիայի հյուսիս – արեւմուտքի Սամորայի նահանգում (Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզ) տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Հուլիսի 19-ին այդ մասին Twitter-ում հաղորդել Է տարածաշրջանի շտապ օգնության ծառայությունը: Ծառայության տեղեկատվությամբ՝ կրակը մոլեգնում Է Լոսասիո մունիցիպալիտետի շրջանում: Դրա հետեւանքով շուրջ 6 հազար մարդ հարկադրված Է եղել ժամանակավորապես լքելու տունը: Ինչպես հայտնում Է Europa Press գործակալությունը, Սամորայում երկու բնական հրդեհների հետեւանքով զոհվել Է երկու մարդ, եւս 15-ը՝ տուժել:
Թերթի վարկածով՝ բազմաթիվ բռնկումների հետեւանքով երկրում արդեն այրվել Է շուրջ 60 հազար հեկտար անտառ: Իսպանիայում հրդեհներն սկսվել են արտակարգ շոգ եղանակի ֆոնին, որը շարունակվել Է ամբողջ անցյալ շաբաթ. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել Է 45 աստիճանը:
Հուլիսի 19-ին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել Է, այնուամենայնիվ Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը երկրի որոշ տարածաշրջաններում շոգի պատճաով դեռեւս պահպանում Է եղանակային վտանգի բարձր մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …