Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։
Հաղորդագրության համաձայն` տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպումից հետո հայտարարություններ կանեն ԶԼՄ–ների համար։