

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ:
Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ մեթամֆետամին, 30-ամյա երևանցու մոտ լիրիկայի 28 դեղահաբ կար, իսկ վարորդի` Զովունի գյուղի 30-ամյա բնակչի մոտ` մարիխուանա:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվածը շատ ավելին էր` ընդհանուր մոտ 53 գրամ մեթամֆետամինի 49 փաթեթ, մոտ 93 գրամ մարիխուանայի 58 փաթեթ և լիրիկայի 130 հաբ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրամիջոցներն իրացրել էր 32-ամյա երևանցին՝ «տելեգրամ» հավելվածի էջերից մեկի միջոցով, որի գործունեությունը կասեցվել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…