

2022թ. մայիսի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց երկրի հարավում «հակաահաբեկչական» ռազմական նոր գործողություն սկսելու մտադրության մասին՝ նշելով, որ դրանք կմեկնարկեն զինված ուժերի համապատասխան պատրաստությունից հետո։ Ռ. Թ. Էրդողանը ներկայացրեց նաև 2016թ.-ից ի վեր արդեն թվով 4-րդ սիրիական «արշավանքի» ձեռնարկման թուրքական պատճառները՝ դրանք համեմելով մարդասիրական ու խաղաղասիրական՝ առաջին հայացքից ականջահաճո արդարացումներով և ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն չստանալու մեղադրանքներով:
Դրանց առանձնահատկությունն այն է, որ ունեն կամ թուրքական վերնախավի կողմից ստանում են որոշակի իրավական հիմնավորումներ, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման ու փախստականների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ միջազգային ու միջպետական փաստաթղթերի շրջանակներում: Պարունակելով, անշուշտ, նշված հանգամանքները՝ Անկարայի սպասվող գործողություններն ավելի լայն նպատակներ են հետապնդում, որոնց մասին տեղյակ է ինչպես Սիրիան, այնպես էլ «երրորդ երկրները»:
Նախագահի հայտարարությանը հաջորդեց այդ երկրի պաշտպանության նախարարի՝ փոքր-ինչ տարբերվող ելույթը՝ առավել մարտական, բայց և անորոշ: Այսպես, Հուլուսի Աքարը, հունիսի 7-ին պատասխանելով հնարավոր ռազմագործողության ժամկետների և ուղղության վերաբերյալ հարցին, նշել էր. «… անհրաժեշտ պահի, անհրաժեշտ ուղղությամբ»:
Հայտնի է, որ թուրքական հրամանատարությունը Սիրիայում նոր ռազմագործողության համար այդ ուղղությամբ կենտրոնացրել է մոտ 25 հազարանոց զորախումբ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ ռազմագործողությանն ընդհանուր առմամբ մասնակցելու են 50 հազար թուրք զինվորներ և ևս 5 հազար զինյալներ թուրքամետ խմբավորումներից, մասնավորապես «Սիրիայի ժողովրդական բանակ»-ից (նախկին «Սիրիայի ազատ բանակ», խոշորագույն զինված միավորում, որը 2011թ.-ից պայքարում է Բաշար Ասադի վարչակազմի դեմ): Վերջինները, ինչպես հաղորդվում է, արդեն իսկ դիրքեր են զբաղեցրել Թել-Ռիֆաթի ու Մանբիջի ուղղությամբ և սպասում են թուրքական հրամանատարության հրամաններին:
Վահրամ Հովհաննիսյան Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED) Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)։
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…