

YouTube ծառայությունը Ռուսաստանում կարող է արգելափակվել մինչև այս տարվա աշուն, տեսակետ է հայտնել ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ Իգոր Աշմանովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ապահովել ռուսական նմանատիպ տեսանյութերի հարթակների բնականոն աշխատանքը։
«Մենք պետք է ապավինենք այն փաստին, որ YouTube֊ը դեռևս արգելափակված կլինի: Հենց հիմա դրա սեփականատերը կրկին տուգանվել է արգելված կոնտենտը չջնջելու համար»,- պարզաբանել է Աշմանովը։
Նա նշել է, որ ժամանակի ընթացքում YouTube-ի նկատմամբ տուգանքների շարքը կդադարի։ Մնում է սպասել VKontakte-ի և Rutube-ի աշխատանքի կայունացմանը։
«Երբ սկսվի այդ ծառայությունների բնականոն աշխատանքը, կհայտնվի YouTube֊ի փոխարինող հարթակ»,- եզրափակեց հասարակական գործիչը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…