Լրահոս 24/7
19.07.2022

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալները էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում։

Ապրիլի 1-ից՝ ավտոմեքենայի, հուլիսի 4-ից՝ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասեյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Այս մոտեցումն արդեն կիրառվում է նաև Հայաստանի ողջ տարածքում:

«2021թ. շուրջ 100 հազար քաղաքացի ստիպված է եղել այցելել վարչական շրջաններ՝ 0-ական թղթային տեղեկանք ստանալու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս տեղում ստուգել տվյալները, եթե կան պարտավորություններ՝ վճարել ու գործարքն իրականացնել: Սա, իհարկե, թիմային հետևողական աշխատանքի և համատեղ քննարկումների արդյունք է, որում Երևանի քաղաքապետարանի մեր թիմի հետ ներգրավված էին ՀՀ կառավարությունը, Կադաստրի կոմիտեն, «Վի Իքս Սոֆթ» և «ԲԵՍԹ ՍՈՖԹ» ընկերությունները: Նմանատիպ փոքր քայլերով պետք է կարողանանք թեթևացնել քաղաքացիների կյանքը՝ թվայնացման միջոցով հասանելի դարձնելով ծառայությունները»,-ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Ծրագրով փակվել է շուրջ 3690 աղբախուց:

Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս պահին մեծ թափով աշխատանքներ են ընթանում 134 հասցեում:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ, որպեսզի բացառվեն այդ դեպքերը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն դժգոհությունն է հայտնել նաև մայրաքաղաքում իրականացվող գծանշման գործընթացից: Հանձնարարվել է օգտագործվող ներկանյութերն ուղարկել փորձաքննության:

Քաղաքում բռնկված հրդեհներն արագորեն մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021թ. համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցումն ու հների նորոգումը. ծրագրով փոխարինվեց 39 հիդրանտ, իսկ ընթացիկ տարում կարգի կբերվի շուրջ 200-ը, որով էլ ծրագիրը կամբողջանա:

2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանվել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Սահմանված կարգով, ի դեպ, տնտեսվարողները պարտավոր են սալիկապատել մայթերը, կանաչապատել, ինչպես նաև աղբից, ձնից ու սառույցից մաքրել հարակից տարածքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը:

Մայրաքաղաքի սրճարաններում 23:00-ից հետո հնչող բարձր երաժշտությունն ու աղմուկը դժգոհություն են առաջացնում բնակիչների շրջանում: Գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել ոլորտը կանոնակարգելու, մշտական վերահսկողություն սահմանելու, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների միջև հաստատված գործակցությամբ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ, Փարիզի գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևանի և Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանները փոխայցերի ընթացքում հանդես կգան ցուցահանդեսներով: Երևանյան գրադարաններում էլ նախանշվում է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որոնցում կուսուցանվի նաև ֆրանսերեն:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբեյալ:

Ծառերի վնասատուները ոչնչացնելու նպատակով Երևանը կկիրառի Լիոնի հաջողված փորձը: Եվրոպական քաղաքներում, ի դեպ, թունանյութեր այլևս չեն կիրառում, այլ աշխատանքներն իրականացվում են բնական եղանակներով:

Ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն նաև Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրության, հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև վերարժևորման նպատակով:

ՀՀ կառավարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը զարգացնելու ու նոր մասնաշենք տրամադրելու նպատակով: Ֆրանսիական կողմը պատրատակամություն է հայտնել 8 մլն եվրոյի ներդրում կատարել:

Լրահոս
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան