

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և կցվել Մարտի 1-ի գործի քննությանը։
«Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել Հատուկ քննչական ծառայություն և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»,- ասել է նա։
Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այդ փաստաթղթերի վերականգնումից հետո, Վանեցյանը պատասխանել է, որ դրանց մեջ կային շատ հետաքրքիր փաստաթղթեր և կարծիք է հայտնել, որ նախաքննություն իրականացնող մարմինն առաջիկայում կհայտարարի այդ մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…