Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ Ինչպես նշվում է, այդ քայլն արվել է ուկրաինական կողմի գործողություններին ի պատասխան՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան։
«Ուկրաինայի կառավարությունը գրեթե խզել էր հարաբերությունները Սիրիայի հետ 2018-ից ի վեր, երբ մերժեց Կիեւում դեսպանատանն աշխատող սիրիացի դիվանագետների մուտքի արտոնագրի երկարաձգումը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Դա անհնարին դարձրեց նրանց դիվանագիտական պարտականությունների կատարումը, եւ Սիրիայի դեսպանատունը ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը՝ ուկրաինական իշխանությունների թշնամական վերաբերմունքի պատճառով»-նշված է հաղորդագրության մեջ։