ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ընդունելով նրան՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:
Դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 17-ին: Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը:
Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Դեպքի առընչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…