Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ժամանակավորապես դադարեցնելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փակ են Երևանի մետրոպոլիտենի կայարանների բոլոր մուտքերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ ուղևորները տարհանվել են մետրոյի տարածքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգի պատճառով:
«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-նշել է նա՝ հավելելով, որ այս պահին մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է: