ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։
Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու և առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջարկներով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը։ Ներկաները հիմնականում դրական են գնահատել ներկայացված առաջարկներն ու պայմանավորվեցին շարունակել համատեղ աշխատանքը։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման և մայրաքաղաքի երթևեկության կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։
Վերջերս սոցիալական ցանցում ակտիվ քննարկվում էր ինքնագլորների խնդիրը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը: Մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների: Տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…