Լրահոս 24/7

Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում, չի ուզում ստորագրել և կամ չի ստորագրելու, քանի որ փորձում է, գուցե նաև զգում, որ ավելին կարող է պոկել Հայաստանից: Այն պահին, երբ Իլհամ Ալիևը համոզված լինի, որ առավելագույնն է քամել, հավանաբար արդեն կստորագրի: Դիվանագիտության մեջ կա ժամանակահատված, երբ քեզ թվում է, որ ժամանակը և միջազգային դրությունը քո օգտին են, բայց գալիս է մի պահ, երբ այն այլևս քո օգտին չի աշխատում, թեև քեզ շարունակում է թվալ, որ քո օգտին է աշխատում:

Ռուսաստանը ևս չի ուզում խաղաղություն, ավելի ճիշտ՝ այսպիսի խաղաղություն, երբ այդ խաղաղությունը իրենը չէ և այդ խաղաղությունը իր ազդեցությունը սահմանափակելու է: Այդ պատճառով է մտահոգված, որ իբր սահմանին լարվածության աճ կա: Երբ Ադրբեջանը 2022-ի սեպտեմբերին տասնյակ կետերում ներժուժում էր Հայաստան, Ռուսաստանը սառնասռտորեն ասում էր, որ սահմանի ճշգրիտ տեղը չգիտի: Այսօր և վերջին ամիսներին, երբ սահմաններում հիմնականում խաղաղ է, Ռուսաստանը մտահոգված է:

Լայն հաշվով, այսպիսի խաղաղությունը չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ 2020-ի սեպտեմբերից մինչև այսօր մենք կորցրել ենք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Խաղաղությունը նշանակում է վերջնականապես փաստաթղթավորել մեր պարտությունը, ինչպես դա եղել է 1920-ին Ալեքսանդրապոլում կամ 1921-ին Կարսում և կամ էլ 2020-ի նոյեմբերի 9-ին:

Պարզապես այստեղ մի բան եմ ուզում կրկնել հերթական կամ հարյուրերորդ անգամ:

Եթե վստահ ենք, որ էլի երանի ենք տալու այս օրվան, ապա Հայաստանի շահերից չի բխում այս վիճակը: Մի քանի անգամ հիշեցրել ենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա համարողները այսօր այդ տեքստից պոկ չեն գալիս:

Այդ տեքստը այլևս չի լինելու, դա անցյալ է, մոռացեք:

Կարող է նաև հնարավոր չլինել այս 17 կետանոց տեքստը որոշ ժամանակ անց, և սկսեք այդ տեքստից կառչել:

Իսկ եթե համոզված ենք, որ Փաշինյանին ու իշխող վարչակարգին հեռացնելուց հետո Ադրբեջանին իր տեղը ցույց կտաք, գուցե ձեր մոտեցումները ճիշտ են:

Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք:

Նաև պետք է հիշենք, որ պետությանն ու պետականությանը պետք է վերաբերվենք խնամքով, ինչպես ամենքս վերաբերվում ենք մեր ընտանիքներին:

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

11 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

12 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

12 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

13 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

14 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

15 hours ago