Լրահոս 24/7

Քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի

Հայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: 

 ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ հայտնելով այս մասին,  նշեց, որ այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը 348 մլն դրամ է տրամադրում պայմանով անցկացված մրցույթի հաղթողին, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի:

«Թվայնացում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաև դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,-նշեց  Անդրեասյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում:   

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

6 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

22 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

28 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

43 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

54 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago