Լրահոս 24/7

Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության և 9-ը բնակչի սպանվելու հարցով

Իրաքի ԱԳՆ-ն մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կապված Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետ, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Այդ մասին որոշում է  կայացվել Իրաքի վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության նախարարական խորհրդի ժամանակ:

Երկրի արտգործնախարարությանը հանձնարարական է տրվել պատրաստել համապատասխան փաստաթղթեր:

Խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել առկախել նոր դեսպանի նշանակման հարցը Թուրքիայում:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին դատապարտել էր Թուրքիայի հրետանային հարվածները Իրաքյան Քուրդիստանում, որի հետևանքով սպանվել էր 9 խաղաղ բնակիչ:

Նա Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր.

«Թուրքական ուժերը ևս մեկ անգամ կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Իրաքի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը՝ հրետանու կիրառմամբ թիրախավորելով Քուրդիստանի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրը»։ 

Հիշեցնենք, որ միջադեպից հետո պաշտոնական Բաղդադը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին: 

Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 9 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել էին:  Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: 

Թուրքիան  հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝  հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: 

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է. 

«Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի  միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»:

Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել: 

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago