Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է Եվրոպական Միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի դատական ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Դատաիրավական բարեփոխումներ և արդարադատության մատչելիություն» խորագրով ամփոփիչ համաժողովին:
Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին, «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի թիմի ղեկավար Փիթեր Գյորթլերին, միջազգային բոլոր գործընկերներին` իրականացված ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության և գրանցած դրական արդյունքների համար:
Փոխնախարարը հայտնել է նաև, որ նույն օրը տեղի է ունեցել «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև ունեցած ձեռքբերումներին, որոնք դրական են գնահատվել Արդարադատության նախարարության կողմից:
Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
Փոխնախարար Թումանյանցը նշել է նաև, որ Արևելյան Գործընկերության 2020-2021 թվականների ինդեքսով, Եվրոպական Միության հետ համագործակցության և իրականացված բարեփոխումների արդյունքում՝ Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով Արևելյան Գործընկերության բոլոր երկրներից:
Փոխնախարար Թումանյանցը հավելել է, որ Դատաիրավական ռազմավարության ընդունմանը զուգահեռ՝ Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրով և ռազմավարությամբ նախանշված գործողությունների իրականացմանը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…