Լրահոս 24/7
22.07.2022

Ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Վարչությունից պարզաբանել են՝ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը) «գ» (գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ) և «զ» (գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ) կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Լրահոս
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ
15:28
Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
15:10
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
14:58
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
14:42
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
14:29
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
14:16
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը