

Ազատ լրագրող Վասակ Դարբինյանի կարծիքով՝ հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող սերիալի և մետրոպոլիտենի կայարաններից մեկում ռումբի առկայության մասին ահազանգի սցենարների հեղինակների ձեռագիրը նույնն է ։ Նա չի բացառել, որ «մի օր հանկարծ տեռորը հատուցում շղարշով պայթի Հայաստանում, երբ որ բոլորի զգոնությունը բթացած լինի կեղծ ահազանգերից»:
Խիստ հավակնոտ պնդում է այն առումով, որ Հայաստանում նմանատիպ ահազանգերի տարածումը կարող է իսկապես կազմակերպված լինել հստակ շրջանակների կողից՝ հստակ նպատակներով։ Եվ մինչ իրավապահներն ու փրկարարները միջոցներ ու ժամանակ են ծախսում կեղծ ահազանգերի հետևանքների հասցեները ստուգելու համար՝ իրական խնդիրների լուծման փոխարեն, դրանք շարունակում են դրսևորվել արդեն ընդդիմադիր մամուլի էջերում։
Արագածավան գյուղում թուրք զինվորականների առկայության և հովիվների առևանգման մասին լուրերը պաշտոնապես հերքվելուց հետո էլ շարունակում են պտտվել տեղեկատվական դաշտում՝ բնականաբար թույլ չտալով անտեղի անհանգստության մարում և լրացնելով ավելի վաղ մետրոյում, օդանավակայանում, Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի շարքը։
Դարբինյանի և այլ գործիչների նկատառումները, կեղծ տեղեկություններով աչքի ընկնող լրատվամիջոցների պատկանելիությունը, դավադրապաշտական տեսությունների հեղինակների շրջանակը և ինչու չէ, նախորդող ամիսների ներքաղաքական «փրկչական» շարժումների՝ ժողովրդավարական ու քաղաքական մեթոդներով իշխանափոխության հասնելու անհուսությունն աչքի առաջ ունենալով՝ տպավորություն է, թե միտումնավոր «ահաբեկչական ցնցումներ» են հրահրվում, որոնք մշակման և իրագործման աղբյուրը նույնն է։ Ասել է թե՝ պայքարն այլ կերպ շարունակելու կայծերն արդեն նշմարվում են, հատկապես որ շոգին հանրահավաք անելը փոքր-ինչ դժվար է…
Անշուշտ՝ բացահայտումները չեն ուշանա, բայց աղբյուրի հարցում չսխալվելու դեպքում պետք է արձանագրել, որ սա արդեն նույնիսկ քաղաքական ահաբեկչություն չէ, այլ՝ հակապետական դավադրություն, անկախ նրանից, թե որտեղ են այդ սցենարները մշակվում։
Վահագն Ասատրյան
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…