Լրահոս 24/7

Մուրադ Փափազյանը խոստովանել է իր իսկ կողմից վարչապետի ավտոշարասյան վրա կազմակերպված հարձակումը

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն անդրադարձել է ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանին  Փարիզում վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպելու մեղադրանքներին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը։

Այն ինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։

«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է Մուրադ Փափազյանը։

Սրանով իսկ Մուրադ Փափազյանը խոստովանել է իր իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված հարձակումը։

Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։

Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն, ապա արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։ Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

7 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

8 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

8 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 hours ago