Լրահոս 24/7

Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դ․ Մքալիսթերին

Տարածաշրջանային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հուլիսի 22-ին Դեյվիդ Մքալիսթերը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխխոսնակի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ:

Աղաջանյանի խոսքով՝ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումները հետպատերազմյան ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այդ գործընթացներին զուգորդող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Արձանագրվել է նաև Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես՝ նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, ռազմագերին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից, և հայկական կողմը արձանագրել է դրանք և շնորհակալ է մեր գործընկերներից այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար», – հաղորդեց Էդուարդ Աղաջանյանը:

Ընդունելով Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Եվրամիության խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Զրուցակիցներն անդրադարձել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել էր հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago