Լրահոս 24/7

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ելենա Տարոսյանը։

«Մենք ուրախ ենք «Սիրիուսում» հյուրընկալել արտասահմանյան արտիստների։ Դա նպաստում է պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու փոխադարձ մշակութային շփումներին։ Հայաստանն ինքնատիպ, հրաշալի երկիր է՝ աներևակայելի հարուստ մշակույթով, որտեղ արտացոլված են նրա հնագույն պատմությունն ու ավանդույթները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես այդ մշակույթի լավագույն կրող ու տարածող, կօգնի մեր ունկնդիրներին ծանոթանալու այդ յուրահատուկ երկրի հետ»,- նշել է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրայը։

«Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու երկրորդ անգամ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

«Ինձ համար կարևոր է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիրիուս» երաժշտական փառատոնի շրջանակում։ Հատկանշական է, որ Պյոտր Չայկովսկու ստեղծագործության հետ ներկայացնելու ենք նաև հայ մեծ կոմպոզիտորների գործերը՝ այդպիսով ամրապնդելով երկու երկրների բազմադարյա մշակութային բարեկամությունն ու նպաստելով Հայաստանից դուրս հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը»,- ընդգծել է Հարություն Արզումանյանը։ 

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago