Լրահոս 24/7
23.07.2022

Ընդդիմության հերթական շոուն ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը․ Թորոսյան

Ընդդիմության հերթական շոուն ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը․ Թորոսյան

«Խորհրդարանական ընդդիմությունը, որը վերջին ամիսներին ըստ էության սեփական կամքով դարձել էր արտախորհրդարանական` անտեսելով այն կարևոր քվեն, որ ստացել էր ՀՀ քաղաքացիներից մաս կազմելու օրենսդիր իշխանության և իրենց ներկայացնելու այնտեղ, հերթական փողոցային ֆիասկոյից հետո որոշել է «վերադառնալ» ազգային ժողով: Բայց ինչպես արդեն բազմիցս լսել ենք, վերադառնում է «սեփական օրակարգով»: Անհասկանալի մի ձևակերպում, որը նորից տեղ է թողնում, որպեսզի նրանք կրկին կարողանան ժամանակավոր կամ անժամկետ «լքել» ազգային ժողովը, երբ պարզ դառնա այդ օրակարգի սին լինելը:

Եվ այսօր, ընդդիմությանը հարող մամուլով իբր արտահոսք է տեղի ունենում և նրանք մեզ բոլորիս ավետում կամ գուժում են, թե որն է իրենց «սեփական օրակարգը»։ Պարզվում է, որ տեղի է ունենալու քաղաքական ժամավաճառութան հերթական սեանսը՝ «վարչապետի իմպիչմենթ» անվանմամբ:

Այն որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն փայլում իրենց քաղաքական մտքով, կարծես թե այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց որ նրանք նաև տարրական դասարանների մաթեմատիկա էլ չգիտեն, դա կարծես թե նորություն է: Թե ինչպես են նրանք 107 պատգամավորից 35-ով հասնելու իմպիչմենթի հավանաբար հայտնի է միայն մաթեմատիկայի ընդդիմադիր գուրուներին և հասանելի չէ մեր նման սովորական մահկանացուներին: Իսկ այն թեզը, որը հին ձայնապնակի (старая пластинка) նման արդեն 2 տարի է կրկնվում է, թե ըննդիմությունը իշխանական պատգամավորների է իր կողմը քաշելու, նույնիսկ ծիծաղելի էլ չէ, լացելու աստիճանի տխուր է` նման անբովանդակ ու անտաղանդ ընդդիմություն ունենալու տեսանկյունից:

Ինչևէ, այս հերթական քաղաքական շոուն, եթե այն իհարկե տեղի ունենա, ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը` տպավորություն ստեղծելով մեր քաղաքացիների և նաև արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ, ինչն իհարկե արդեն բազմաթիվ անգամներ հերքվել է: Հետևաբար, ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան` նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը:

Քաղաքական թեժ աշուն, թեժ գարունից ու ամռանից հետո իհարկե կլինի, բայց դա չի վերաբերի վերոշարադրյալին:

Աշունը կլինի ավելի թեժ միմիայն արձակուրդային սեզոնից հետո պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև տնտեսության ավելի լայն թափով աշխատելու արդյունքում:

Հաճելի հանգիստ բոլորին»,- ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է