Լրահոս 24/7

Imagine Dragons-ը միջոցներ կհավաքի Ուկրաինայի համար շտապօգնության մեքենաների համար

Ամերիկյան Imagine Dragons խումբը դարձել է United24 նվիրատվության հարթակի դեսպանը Ուկրաինայի համար։ Այս մասին հուլիսի 22-ի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ թիմի անդամների հետ տեսակոնֆերանսից հետո։

Զելենսկու խոսքով՝ երաժիշտները կներգրավվեն բժշկական օգնության ուղղությամբ և «նրանց առաջին նախագիծը կլինի շտապօգնության մեքենաների համար միջոցներ հավաքելը»։

Imagine Dragons-ը սոցցանցերում հայտարարել է, որ իրենց համար պատիվ էր զրուցել Զելենսկու հետ և կոչ է արել միանալ դրամահավաքին: «Մեզ համար, ովքեր ապրում ենք խաղաղության և ապահովության մեջ, չափազանց հեշտ է մոռանալ այս ողբերգությունը, որում մարդիկ արթնանում են ամեն օր», – ասել են նրանք:

Ուկրաինայի իշխանությունները մայիսին գործարկել են United24 նվիրատվության հարթակը։ Դրա միջոցով գումար է հավաքվում պաշտպանության և ականազերծման, մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև երկրի վերականգնման համար։ United24-ի միջոցով ուղարկված գումարները գնում են Ուկրաինայի ազգային բանկի հաշիվներին:

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

12 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago