Օրեր առաջ hraparak.am-ի կողմից հարցին Թիվ 1 Հեռուստաընկերության տնօրենի պատասխանը թյուրըմբռնման տեղիք է տվել։
Խոսքը Երևանի երիտասարդական հիմնադրամի շենքի մասին է, որն ըստ թերթի` պատրաստվում է ձեռք բերել Թիվ 1 Հեռուստաընկերությունը։
«Հեռուստաընկերության ընդլայնման ծրագրերում տվյալ շենքի ձեռքբերում կամ վարձակալություն նախատեսված չէ։
Հեռուստաընկերության ֆինանսական աղբյուրների մասին բուլվարային ակնարկները փորձենք շրջանցել»։
Թիվ 1 Հեռուստաընկերության տնօրեն` Էդգար Բաբայան։