

Գյումրու քաղաքապետարանը պատրաստվում է հուլիսի 24-ի Վարդավառի: Այդ օրը քաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Տոնն ըստ պատշաճի անցկացնելու համար դատարկվում, մաքրվում և կրկին ջրալցվում են «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի, Բագրատունյաց օղակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:
Գյումրու համայնքապետարանից տեղեկացրին, որ միջոցառումների մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ մինչև 7 տարեկան երեխաների համար առանձնացված հատված կլինի:
Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին ժամը 08:00-16:00-ն բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:
Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…