Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնգօրյա աշխատանքային այց կկատարի Աֆրիկայի երկրներ:
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարը կմեկնի Եգիպտոս, Եթովպիա, Ուգանդա և Կոնգոյի Հանրապետություն՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային օրակարգերն ու երկկողմ համագործակցությունը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ վերջին տարիներին Մոսկվան ակտիվորեն վերականգնում է իր դիրքերը Աֆրիկյան մայրցամաքում: