«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը գրել է․
«ՀՀ կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրով Մեծ Այրում բնակավայրում ավարտին է հասցվում 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
258 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար կառավարության ներդրումը կազմել է 3.7 մլն դրամ։
Հեղափոխությունն իր հետ զարգացման ալիք բերեց գյուղական բնակավայրերում։ Քայլ առ քայլ բարեկարգելու ենք մեր գյուղերը»։