Իսրայելը կարող է հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագրի զարգացումը զսպելու համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը իսրայելական 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իրանն ամբողջ աշխարհի խնդիրն է, այլ ոչ միայն Իսրայել պետության մասնավոր խնդիր: Մենք կարող ենք հարվածել ատոմը զսպելու համար»,-ասել է Գանցը հեռուստաալիքի ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցում: