«Հարգելի համաքաղաքացիներ։ Այս պահին Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։