Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար, եթե Վաշինգտոնն նման մտադրություն հայտնի: Այս մասին քաթարյան Al Araby հեռուստաալիքին հայտնել է ապստամբների անանուն ներկայացուցիչը։
«Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում: Բանակցությունների խողովակները կարող են բացվել, մենք միշտ պահպանել ենք երկխոսությունը»,- հեռուստաալիքին ասել է շարժման առաջնորդներից մեկը՝ հավելելով, որ ապստամբները պատրաստ են խաղաղության, եթե կարգավորման «լուրջ փորձ» արվի։