Լրահոս 24/7

Երևանում շուտով դռները կբացի «Հարդ Ռոք կաֆե»-ն

Շուտով Պուշկին 3/1 հասցեում իր դռները կբացի «Հարդ Ռոք կաֆե» Երևանը, որը, կարելի է ասել, միայն ռեստորան կամ սրճարան չէ, այն մի ամբողջ փորձառություն է, միջավայր, որը կապահովի բարձրակարգ սպասարկում՝ համապատասխանելով նորարարության բոլոր չափանիշներին: Նախաձեռնողների խոսքով՝ այն կներմուծի նոր որակ, կձևավորի սպասարկման նոր, առավել կատարելագործված մշակույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+ պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշեց՝ այս ծրագրի ներդրման արդյունքում ստեղծելու են մոտավորապես 100 մշտական աշխատատեղ  և նոր որակ ու մշակույթ են բերելու Հայաստանում հյուրընկալության ոլորտին: 

«ԱՆԻՖ»-ի ներքո գործող «Ձեռնարկատեր պետություն» ֆոնդը մասնակցություն է ունեցել  «Հարդ Ռոք կաֆե» Երևանի բացմանը՝ ներդնելով շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար: Ներդրումն իրականացվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից՝ ֆոնդի շրջանակներում»,- նշեց Մանուկյանը: 

Ֆոնդի տնօրենի խոսքով՝ շուրջ երկու տարի է «Դոմ Արենա» ընկերության հետ աշխատում են ներդրումային ծրագրի մեկնարկի ուղղությամբ: Կարևորում են, որ իրենց ներդրման  արդյունքում իրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ կստեղծվի հավելյալ տնտեսական էֆեկտ:

«Դոմ Արենա» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ընդգծեց՝  ընդհանուր առմամբ 2 միլիոնից ավել ներդրում է իրականցվել: Վստահեցնում է՝ «Հարդ Ռոք կաֆե»- Երևանն այցելուների համար տպավորությունների գեներատոր է լինելու:  

«Այստեղ հնարավոր կլինի լսել որակյալ երաժշտություն: Սրճարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այն առանձնանում է նաև իր խոհանոցով, առանձնապես ընդգծվում են ամերիկյան և մեքսիկական ուտեստները: Սրճարանում հնարավոր է գտնել այնպիսի հայտնի արտիստներին պատկանող իրեր, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Շերը և այլք»,- առանձնացրեց նա: 

«Հարդ Ռոք կաֆե» տարածաշրջանային ցանցի տնօրեն Ալբերտ Ռոդրիգեսն ընդգծեց՝ ուրախ է, որ Երևանում նման սրճարան է բացվելու: Հավատացած է, որ յուրահատուկ ճարտարապետություն և յուրահատուկ տեղ է ընտրված «Հարդ Ռոք կաֆե» Երևանի համար: 

Սրճարանի բացման հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում:

Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971 թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

Լուսանկարները՝ Արմենպրեսի։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago