Լրահոս 24/7

Բուհ-ը պետք է ապաքաղաքական լինի, և ունենա օրինական ռեկտոր․ Ա․ Եգանյան

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը հայտնում է, որ բուհ-ի բնականոն աշխատանքը խաթարված է, քանի որ չունեն ռեկտոր և բուհ-ի պատերի ներսում լարված մթնոլորտ է, որը նաև քաղաքական ֆոն ունի։ 

-Որքա՞ն ժամանակ է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը չունի ռեկտոր , և ինչպես է դա անդրադառնում համալսարանի գործունեության վրա։

– 2018-ի մայիսից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված եղել մասնաճյուղում: 2018 թվականից ժ/պ է առ այսօր, իսկ 2019 թ.-ից առ այսօր Անուշավան Մակարյանն է։ Ցանկացած տեղ, ցանկացած պարագայում երկարաժամկետ ժ/պ-ն անորոշ վիճակի է հանգեցնում, և՛ կոլեկտիվում է անորոշ վիճակ, և՛  կառավարման համակարգում, չգիտեն ինքն է լինելու, ինքը չի լինելու: Բուհ-ի բնականոն աշխատանքը պարալիզացված է։ Ես անձամբ իմ բողոքն ակնհայտ կերպով իրեն էլ եմ հայտնել։

Բուհ-ը պետք է ապաքաղաքական լինի, ընտրությունների ժամանակ պարտադիր չի ներգրավածություն լինի ինչ-որ ուժի կողմից, բոլոր դեպքերում և իրավիճակներում բուհ-ը պետք է մնա ապաքաղաքական։

-Հեղափոխությունն ի՞նչ բերեց բուհական համակարգ, և արդյո՞ք վարչապետի հայտարարած՝ բուհերի քաղաքականացված ակտիվին հեռացնելու սկզբունքը իրականություն է դարձել Ձեր բուհում։

-2018-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո բուհ-ը ապաքաղաքականացվել է: Ժամանակին բուհ-ի տարածքում փակցնում էին, օրինակ, հանրապետականների քարոզչական պաստառները, ընդհուպ մինչև իշխող ուժի՝ ՔՊ-ի ներկայացուցիչներ կային, որ բուհ-ի տարածքում պաստառներ էին փակցնում, որը չի կարելի։ Մենք դիմել ենք իրենց, չեն իմացել որ չի կարելի, հեռացրել են, այսինքն մենք կարողացել ենք այդ ընթացքում բուհ-ն ապաքաղաքական պահել, իսկ այս նոր ժ/պ-ի պարագայում, լրիվ այլ իրավիճակ է․

Օրինակ՝ ես մասնակցել եմ քարոզարշավին իշխող ուժի կողմից՝ օրենքի տառին համարժեք, արձակուրդում եմ եղել, իսկ իր պարագայում  բուհ-ը քաղաքականցնելը փաստ է, բոլորն են տեսել։ Բայց այդ գործելաոճից հետո, երբ այդ քայլերը համապատասխան գնահատական չեն ստանում,  իսկ ինքը շարունակում է մնալ իր պաշտոնում՝ արդեն հանրային կարծիք է ձևավորվում, որ դե ուրեմն ուժեղ է, որ մնում է: 

-Ո՞րն է Ձեր պատկերացրած լուծումը բուհի առջև ծառացած խնդիրների լուծման համար։

-Հարցը պետք է լուծվի՝ մասնաճյուղի ռեկտորի նշանակմամբ։ Ժամանակավոր պաշտոնակատար չպետք է լինի: Ես չեմ ասում այլ թեկնածու ունենք, որ իրեն հանենք, մեր թեկնածուին դնենք, ո՛չ: Ես ինքս  պատրրաստ եմ, այսօր էլ դուրս գալ, այնպես չէ, որ ես շահագրգռվածություն ունեմ մասնաճյուղում մնալու, դրա համար եմ ուզում, որ նա չլինի:

Կոնկրետ ժ/պ-ի կառույցը անկայունություն է բերում, ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել: 

Ես 2018 թվից աշխատում եմ համալսարանում, կոլեկտիվի բոլոր օղակների հետ շփումներ ունեմ, մարդկանց մոտ անորոշություն է, դիմում են ասում են, ե՞րբ է հարցը լուծվելու է, ասում եմ՝ ուզո՞ւմ եք լուծվի, եկեք, օրինակ, ստորագրահավաք անենք ուղարկենք, բայց մարդիկ  խուսափում են  ստորագրահավաքից, որովհետև կասկածում են արդեն, մտածում են մեջք ունի, որ մնում է:  

2019 թվականաի դեպտեմբերի 1-ից առ այսօր նույն մարդը մասնաճյուղում ժ/պ է: Ընդունում եմ, ինքը օբյեկտիվ պատճառներ է ունեցել մնալու․ քովիդի պատճառով հետաձգվեց, 2020-ի սեպտեմբերին ուզում էին հարցը լուծել, չարաբաստիկ պատերազմը տեղի ունեցավ, ապա ԱԺ-ի ընտրությունները եղավ, ես չեմ ասում ինքը ՔՊ-ից չի դրա համար դուրս գա, թեկուզ ՔՊ-ից լիներ և նման վարք դրսևորեր՝ էլի կխոսեի, ես կապանքներ չունեմ, որ չկարողանամ խոսել, ինչպես վարչապետն է ասել բուհ-երը պետք է լինեն ապաքաղաքական:

Ներկայիս ժ/պ֊ն բուհ֊ը քաղաքականացրել է։ 2021թ. հունիսի Ազգային ժողովի ընտրության ժամանակ նա Հայաստան դաշինքի ներկայացուցիչին ցանկացելա տրամադրի մասնաճյուղի վերջին 5 տարվա շրջանավաչտների բազան, այդ ամենը կանխվել է իմ կողմից. դրա մասին բոլորը գիտեն: Այսինքն այն, որ ինքը բուհը քաղակականացրել է, բոլորը գիտեն.որպես կառավարիչ ևս ձաողում է. կան բազմաթիվ խնդիրներ մասնաճյուղում. աշխատակիցներ կան, որոնք աշխատել են մեկ ամիս չեն վարձատրվել, դատական գործ կա այս պահին. ես օրենքով սահանված կարգով դիմել եմ, որպեսզի հրապարակի իր օրոք բոլոր պարգևատրվածների ցանկը, մերժել է օրենքի խախտումով. մերժման պատճառն էլ ըստ հավաստի աղբյուրի այն է, որ ինքն իրեն պարգևատրել է 2 անգամ 20 000 դրամով։

44 օրյա պատերազմի մասնակիցների հարազատներին կրիդիտա թողում ասելով հո ինձ համար չեն կռվել ձեր հարազատները։

Մի օր ավել ինքը չպետք է մնալ. Սա իմ կարծիքը չէ. ինձ նման մտածում են բազմաթիվ աշխատակիցներ և քաղաքական ակտիվի մեծ մասը։

Սեպտեմբերի եթե ինքը եղավ` մենք կամք ունենք` մտնենք կաբինետ և դուրս հրավիրենք. բայց համոզված եմ` բանը դրան չի հասնի։

Զրուցեց՝ Մերի Մանուկյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago