Լրահոս 24/7

Նախկին փոխնախարարին և նրա կնոջը ծանուցագրեր են ուղարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բնագանձման գործով

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Վարդան Գագիկի Գեւորգյանին եւ նրա կնոջը՝ Աննա Գագիկի Ամրոյանին, որոնք օգոստոսի 1-ին  հրավիրվել են դատախազության վերոհիշյալ վարչություն։ Այս մասին հայտնում է azdarar.am կայքը։  

Նշենք, որ Վարդան Գեւորգյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալն էր (2016-ից), իսկ մինչ այդ էլ եղել է  ՀՀ վերահսկիչ պալատի  առաջին  վարչության պետ և տարբեր պաշտններ է զբաղեցրել այդ կառույցում։ Գևորգյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2019 թ․-ի մայիսին։

2019 թ․Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում (պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների)  Վարդան Գևորգյանը չորս բնակարան և մեկ ավտոտնակ է հայտարագրարել, նաև 4 մլն 800 հազար դրամ, 7  հազար ԱՄՆ դոլար, 2 հազար 500 Եվրո դրամական միջոց և որպես եկամուտ՝ 1 մլն 574 հազար  357  դրամ աշխատավարձը։   

2020 թվականին իրավապահ  համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործած կոռուպցիոն հանցախումբ  բացահայտեց: Այս առթիվ հարուցված քրեական գործով այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունի նաեւ Վ․ Գեւորգյանը, նրանից բացի՝ նախարարության եւս 5 աշխատակից՝ Գևորգ Սպարտակի Հովսեփյանը, Գագիկ Գրիգորի Հարոյանը, Անուշավան Կառլենի Այվազյանը, Ասլան Մխիթարի Տոնոյանը, Արամ Գրիգորի Ադամյանը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա, 2016 թվականից զբաղեցնելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ և համակարգելով ընդերքի ոլորտը՝ ի պաշտոնե լիազորություն ունենալով ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման կապակցությամբ համաձայնություն կամ մերժում տալու, 2017-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով՝ ընդունել է նույն նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գևորգ Սրապիոնի Հովսեփյանի առաջարկը՝ ընդերքօգտագործման թույլտվություն տրամադրելու համար վերջինիս դիմած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ՝ թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախագծերը և մյուս փաստաթղթերը կազմելու ու դրական արդյունք ապահովելու դիմաց:

Այդ առաջարկության կապակցությամբ նախնական համաձայնության գալով Գեւորգ Հովսեփյանի, տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Կառլենի Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, Վարդան Գևորգյանը, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, Գևորգ Հովսեփյանին դիմած և կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ»: Այս գործով դատական մի քանի նիստ է տեղի ունեցել, վերջին նիստը հուլիսի 8-ին էր, ըստ datalex.am-ի՝ «դատական նիստը հետաձգվել է՝ մեկ այլ հերթի»:

Թիվ 1

Recent Posts

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

11 seconds ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

20 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago