Լրահոս 24/7

Մինչ այս պահը Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել․ Ավանեսյան

Մինչ այս պահը Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանը հաստատեց՝ Հայաստանը Ռուսաստանից կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածու է ստացել։

Երեկ ռուսական ՏԱՍՍ գործակալություն էր հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է երկու թեստային համակարգ, որը թույլ է տալիս 200 թեստ իրականացնել՝ կապիկի ծաղիկն ու ջրծաղիկը հայտնաբերելու համար։

«Այո՛, մենք Ռուսատանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները և մշտապես ցանկացած կասկածի պարագայում միանշանակ օգտագործում ենք։ Մինչ այս պահը իրականացրած հետազոտությունների արդյունքները բացասական են եղել և Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել», – ասաց նախարարը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին՝ Ավանեսյանը նշեց, որ հիվանդացության աճ կա, այս պահին Հայաստանում շրջանառվում է BA․5 ենթատեսակը, որը «օմիկրոնի» ենթաշտամներից է։

«Քովիդն այլևս դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ մենք ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում։ Տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են և, իհարկե, պետք է նաև Հայաստան ներթափանցեր արդեն որերորդ անգամ վարակը։ Պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, և մենք պատրաստ են հաջորդիվ ալիքներին․ եթե համաճարակային իրավիճակը սրվի, մենք բոլոր մեր գործիքկազմը կիրառելու ենք՝ պայքարելու համաճարակի դեմ», – ասաց նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

5 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago