Լրահոս 24/7
28.07.2022

Ալյումինե տարաների պակասից է, համերը նույնն են. Yan-ն ու «Ջերմուկ գրուպը» պարզաբանում են

Ալյումինե տարաների պակասից է, համերը նույնն են. Yan-ն ու «Ջերմուկ գրուպը» պարզաբանում են

Օրերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին, որտեղ «Սիս Նատուրալ» ընկերության Yan հյութերի ու «Ջերմուկ Գրուպ» ընկերության Boom թեյերի պիտակների տակից այլ ընկերության տարաներ էին երևում։

Մաքսային միության ՏԿ 022/2011 («Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով») և ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին»)  տեխկանոնակարգը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է սննդամթերքի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ, որով արգելվում է փոփոխել շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի պիտակի վրա զետեղված տեղեկությունները: 

Այս մասին «Հետք»-ը ուսումնասիրություն է կատարել։ Yan հյութերը վաճառվում էին ռուսական «Լագունա» ընկերության «Золотые финики» ապրանքանիշի տարաներով։ «Սիս Նատուրալ» ընկերության որակի մենեջեր Ռուզաննա Նավասարդյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ պատճառը հյութերի ալյումինե տարաների մեծ սղությունն է եղել.

«Մեզ առաջարկել էին տարաներ, որոնք արդեն իսկ տպագրված էին, Ռուսաստանից էինք դրանք բերում։ Այդ իսկ պատճառով, քանի որ չունեինք, և մեզ պետք էր, պահանջարկը կար, ի՞նչ ենք արել. վրայից հատուկ թաղանթ ենք ամրացրել և կպցրել ենք մեր պիտակը։ Տարայի մեջ եղել է այն հյութը, որը պիտակի վրա երևում է։ Եթե վրան գրված է «բալ», բալի հյութ է, «խնձոր»՝ խնձորի հյութ է»,- ասել է Ռ. Նավասարդյանը։

Բայց հիմա ստիպված հետ են կանչել խմբաքանակը, որը պետք է ոչնչացնեն. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց բավականին մեծ կորուստ է ընկերության համար»,- ասաց մենեջերը։

Նրա խոսքով՝ երբ ապրանքի վաճառքը թափ ստացավ, սկզբում կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի ժամանակ տարաների սակավության խնդիրն ի հայտ եկավ։

«Սա միայն մեզ մոտ չէ. Հայաստանում շատերը, ովքեր որ ալյումինե տարաները լցնում են, իրենց մոտ էլ է նույն խնդիրը, նույն դեֆիցիտը»,- ասաց նա՝ նշելով, որ ապրանքը միառժամանակ չեն թողարկի, մինչև նոր տարաներ բերելը։

Նույն խնդիրն է եղել նաև «Ջերմուկ Գրուպ» ընկերության «Boom» թեյերի դեպքում, որոնք արդեն վաճառվել են վրացական «Cherry Boom» ալյումինե տարաներով։

Ընկերության վաճառքի տնօրեն Արտաշես Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ համերի տարբերություն չկա. ինչ պիտակ եղել է, այդ համի թեյեր են եղել.

«Տարաների մատակարարման հետ խնդիր է եղել, գովազդել ենք թեյի պիտակով, շշալցել ենք թեյ։ Մեզ էլ հաճելի չէ այս աղմուկն ու ստեղծված իրավիճակը,- ասաց նա՝ նշելով, որ արդեն նոր տարաներ են պատվիրել:- Ժամանակավոր լուծում ենք գտել, որպեսզի ապրանքը կարողանանք խանութներ մատակարարել»։

Լրահոս
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
20:17
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
19:28
Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Երևանում
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
16:57
Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
16:44
Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
16:19
Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան