Լրահոս 24/7

Ալյումինե տարաների պակասից է, համերը նույնն են. Yan-ն ու «Ջերմուկ գրուպը» պարզաբանում են

Օրերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին, որտեղ «Սիս Նատուրալ» ընկերության Yan հյութերի ու «Ջերմուկ Գրուպ» ընկերության Boom թեյերի պիտակների տակից այլ ընկերության տարաներ էին երևում։

Մաքսային միության ՏԿ 022/2011 («Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով») և ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին»)  տեխկանոնակարգը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է սննդամթերքի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ, որով արգելվում է փոփոխել շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի պիտակի վրա զետեղված տեղեկությունները: 

Այս մասին «Հետք»-ը ուսումնասիրություն է կատարել։ Yan հյութերը վաճառվում էին ռուսական «Լագունա» ընկերության «Золотые финики» ապրանքանիշի տարաներով։ «Սիս Նատուրալ» ընկերության որակի մենեջեր Ռուզաննա Նավասարդյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ պատճառը հյութերի ալյումինե տարաների մեծ սղությունն է եղել.

«Մեզ առաջարկել էին տարաներ, որոնք արդեն իսկ տպագրված էին, Ռուսաստանից էինք դրանք բերում։ Այդ իսկ պատճառով, քանի որ չունեինք, և մեզ պետք էր, պահանջարկը կար, ի՞նչ ենք արել. վրայից հատուկ թաղանթ ենք ամրացրել և կպցրել ենք մեր պիտակը։ Տարայի մեջ եղել է այն հյութը, որը պիտակի վրա երևում է։ Եթե վրան գրված է «բալ», բալի հյութ է, «խնձոր»՝ խնձորի հյութ է»,- ասել է Ռ. Նավասարդյանը։

Բայց հիմա ստիպված հետ են կանչել խմբաքանակը, որը պետք է ոչնչացնեն. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց բավականին մեծ կորուստ է ընկերության համար»,- ասաց մենեջերը։

Նրա խոսքով՝ երբ ապրանքի վաճառքը թափ ստացավ, սկզբում կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի ժամանակ տարաների սակավության խնդիրն ի հայտ եկավ։

«Սա միայն մեզ մոտ չէ. Հայաստանում շատերը, ովքեր որ ալյումինե տարաները լցնում են, իրենց մոտ էլ է նույն խնդիրը, նույն դեֆիցիտը»,- ասաց նա՝ նշելով, որ ապրանքը միառժամանակ չեն թողարկի, մինչև նոր տարաներ բերելը։

Նույն խնդիրն է եղել նաև «Ջերմուկ Գրուպ» ընկերության «Boom» թեյերի դեպքում, որոնք արդեն վաճառվել են վրացական «Cherry Boom» ալյումինե տարաներով։

Ընկերության վաճառքի տնօրեն Արտաշես Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ համերի տարբերություն չկա. ինչ պիտակ եղել է, այդ համի թեյեր են եղել.

«Տարաների մատակարարման հետ խնդիր է եղել, գովազդել ենք թեյի պիտակով, շշալցել ենք թեյ։ Մեզ էլ հաճելի չէ այս աղմուկն ու ստեղծված իրավիճակը,- ասաց նա՝ նշելով, որ արդեն նոր տարաներ են պատվիրել:- Ժամանակավոր լուծում ենք գտել, որպեսզի ապրանքը կարողանանք խանութներ մատակարարել»։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

6 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

9 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago