Լրահոս 24/7

Մոսկվայում հանրակացարանի հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հուլիսի 28-ի երեկոյան Մոսկվայի Ալմա-Ատինսկայա փողոցի հանրակացարանում հրդեհ է բռնկվել։ Ութ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, գրում է Интерфакс-ը՝ ԱԻՆ-ին հղումով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արտակարգ ծառայությունները հրդեհի մասին տեղեկություն են ստացել Մոսկվայի ժամանակով 23։47-ին։ Ժամը 00:47-ին հրդեհը մարվել է։ Հրդեհի մակերեսը կազմել է 150 քմ։ Ըստ նախնական վարկածի հրդեհը կարող էր առաջանալ անսարք էլեկտրական սարքավորումների պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանրակացարանում հրդեհի ազդանշանը չի աշխատել, իսկ պատուհաններին փակցված ճաղավանդակները խոչընդոտել են մարդկանց փրկելուն։ Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի աղբյուրը պարզաբանել է, որ բոլոր մահացածները գտնվել են նույն սենյակում և մահացել են այրման արտանետման թունավորումից։ Հնարավոր է, որ հրդեհի բռնկման ժամանակ նրանք քնած են եղել։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ հանրակացարանում հիմնականում բնակվում էին մոտակայքում գտնվող Մոսկվայի առևտրա-տոնավաճառային համալիրի և Սադովոդ շուկայի բանվորներն ու վաճառողները: Բոլոր մահացածները միգրանտներ են, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ։ Նախկինում հանրակացարանում բազմիցս հայտնաբերվել են հրդեհային անվտանգության խախտումներ, հանրակացարանի ղեկավարությունը խախտումները վերացնելու հրամաններ է ստացել, հայտնում են ԱԻՆ-ից։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago