Լրահոս 24/7

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Կոտայքի մարզի բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ:

Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:

«Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը:

Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

12 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

12 hours ago