

Անգոլայի Լուլո ադամանդի հանքավայրում վարդագույն ադամանդ է հայտնաբերվել. փորձագետները նշում են, որ դա վերջին 300 տարվա ընթացքում ամենամեծ նման գտածոնն է: Այս մասին հայտարարել է Lucapa Diamond Company ընկերությունը, որը շահագործում է Լուլոյի ալյուվիալ հանքը։ 170 կարատ (մոտ 34 գրամ) կշռող վարդագույն ադամանդը ստացել է «Վարդ Լուլո» անունը։
«10,000 ադամանդից միայն մեկն է վարդագույն գույնի: Ուստի դուք տեսնում եք հազվագյուտ իր, երբ գտնում եք շատ մեծ վարդագույն ադամանդ», – ասում է Lucapa-ի գործադիր տնօրեն Սթիվեն Ուեզերալը: Իսկ Անգոլայի հանքային պաշարների, նավթի և գազի նախարար Դիամանտինո Ազևեդոն հայտնաբերված ադամանդը «ռեկորդային և տպավորիչ» է անվանել։
Իրականում սա, իհարկե, ռեկորդային չէ։ Lulo վարդը միայն հինգերորդ ամենամեծ ադամանդն է, որը հայտնաբերվել է հանքում: Ընդհանուր առմամբ, Լուլոյում հանքի գործարկման սկզբից այնտեղ հայտնաբերվել է ավելի քան 100 կարատ կշռող 27 քար։ Այնուամենայնիվ, վերջին անգամ այս չափի, ինչպես նաև նման անսովոր գույնով գտածո աշխարհում հայտնաբերվել է առնվազն երեք հարյուր տարի առաջ:
«Ռոզա Լուլո»-ն արդեն վաճառքի է հանվել ադամանդի շուկայավարման Անգոլայի պետական Sodiam ընկերության միջազգային մրցույթով։
Աղբյուրը՝ vesti.ua
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…