

Նյու Յորքում դադարեցվել է Բոբ Դիլանի 1965 թվականին սեռական ոտնձգությունների գործով դատավարությունը:
Ըստ Billboard-ի՝ երաժշտի և Նոբելյան մրցանակակիրի դեմ հայց ներկայացրած կինը հետ է վերցրել իր հայտարարությունը։
Ավելի վաղ երգչի փաստաբանները հայտնել էին, որ հայցվորը ոչնչացրել է առանցքային ապացույցները, որոնք անմիջականորեն առնչվում են մեղադրող կողմին՝ անդառնալիորեն խախտելով քրեական գործի ամբողջականությունը։ Արդյունքում նա ենթարկվել է տուգանքների։ Դատարանի կանոնների համաձայն՝ գործը վերջնականապես փակված է և չի կարող նորից հարուցվել։
«Մենք գոհ ենք, որ հայցվորը հրաժարվել է այս խաբեությունից»,- ասել են Դիլանի պաշտպանները։
Երաժշտի դեմ հայցը ներկայացվել է 2021 թվականի օգոստոսին Կոնեկտիկուտի անանուն բնակչի կողմից, որը դատական փաստաթղթերում նշված է որպես J.C. (JC):
Նա հայտարարել է, որ 1965 թվականին՝ 12 տարեկանում, Դիլանի կողմից բազմիցս բռնության է ենթարկվել, ով այն ժամանակ 23 տարեկան էր։ Նրա խոսքով՝ ոտնձգությունները տեղի են ունեցել վեց շաբաթվա ընթացքում Մանհեթենի «Չելսի» հյուրանոցում՝ Դիլանի սենյակում:
Երաժշտի փաստաբանները պնդել են, որ կնոջ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և հայցը ներկայացվել է Դիլանի գործարար համբավը վնասելու վտանգի տակ հսկայական վճար ստանալու համար։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…