Արցախ
08.08.2019

Վերջ կասկածների ու անվստահության մթնոլորտին Առավոտ

Վերջ կասկածների ու անվստահության մթնոլորտին   Առավոտ

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ կմոտենանք մեր գլխավոր երազանքին՝ «ունենալ միացյալ հայրենիք», արձանագրում է Բակո Սահակյանը Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում նախանշված Համահայկական խաղերի բացումից մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր ուղերձով հանդես եկավ «Տեղի է ունենալու շատ կարեւոր խոսակցություն»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նշեց նա՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարեւոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, եւ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը եւ խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի եւ նրա ստեղծած հնարավորությունների մասին եւ այդ հնարավորությունները ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետեւ կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարեւոր խոսակցություն», – ասաց Փաշինյանը: Այն բանից հետո, երբ Արցախի ներկայիս եւ նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը խնդրեցին փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ սկսեցին շրջանառվել տարբեր տեղեկություններ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ այդ իրադարձությունից հետո գոյություն ունեցող լարված հարաբերությունների մասին։ Անգամ խոսակցություններ կային, թե՝ Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջեւ շփումներն են դադարել։ Հուլիս 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ ավել, ոչ պակաս հաստատեց տեւական ժամանակ շրջանառվող այդ տեղեկությունները՝ նշելով, որ պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ որոշակի խնդիրներ են եղել, սակայն դրանք այլեւս անցյալում են։ Նա, սակայն հրաժարվեց մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետեւում եւ ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները: «Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են»,- ասաց ԱԽ քարտուղարը: Լրագրողները խնդրել էին Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել: «Խնդիրների մասին խոսվել է եւ՛ հրապարակային, եւ՛ քննարկումներ են եղել հանդիպումներում», – արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:

Ավելին՝ aravot.am

Լրահոս
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան