Լրահոս 24/7

Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի վարակի տարածման հետ կապված։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։

Քաղաքապետը նշել է, որ Սան Ֆրանցիսկոն հունիսի 3-ին հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, և այդ ժամանակվանից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել:

«Համարվում է, որ այս վիրուսից ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է, քանի որ դա COVID-19-ի նման օդակաթիլային ճանապարհով հեշտությամբ տարածվող հիվանդություն չէ։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ այն տարածվել է միանգամից շատ երկրներում, և մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։

Հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Այսօր մեր հանրային առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար՝ օգնելու մեզ ավելի լավ պատրաստվել այս վիրուսի տարածմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ իրականացնել կապիկի ծաղիկի դեմ և դեռևս չունի տվյալներ, թե որքանով են արդյունավետ գործող պատվաստանյութերը այդ վիրուսի դեմ:

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

9 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

25 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

31 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

45 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

56 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago