Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։