Իսպանիան հայտնել է կապիկի ծաղկից առաջին մահվան դեպքի մասին։
Բրազիլիան ավելի վաղ ուրբաթ օրը հաղորդել էր Աֆրիկայի սահմաններից դուրս կապիկի ծաղկից առաջին մահվան մասին։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հուլիսի 22-ի զեկույցի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է մահվան ընդամենը հինգ դեպք, բոլորը՝ Աֆրիկայում:
Անցյալ շաբաթ օրը ԱՀԿ-ն արագորեն տարածվող բռնկումը հայտարարեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ՝ դրա տագնապի ամենաբարձր մակարդակը:
Իր վերջին զեկույցում Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում հաստատվել է 4298 դեպք, որոնցից միայն 64-ն են կանայք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։