Լրահոս 24/7

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

Ռուսական «Գազպրոմը» այսօր առավոտյան դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա՝ «գազի դուրսբերման պայմանների խախտման պատճառով»։ Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով РИА Новости-ին։

Նախօրեին լատվիական Latvijas Gaze ընկերությունը հայտարարել էր, որ սկսել է ռուսական գազ գնել միջնորդի միջոցով։ Ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը չի նշել նոր մատակարարի անունը։ Ըստ Կալվիտիսի, ընկերությունը հնարավորություն չունի գազ գնել անմիջապես «Գազպրոմ»-ից, քանի որ դրա դիմաց վճարումը ռուբլով է։

Մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց «ոչ բարեկամական երկրները» պետք է վճարեն ռուբլով։ Մոսկվան այդ ցանկում շուրջ հինգ տասնյակ երկիր է ներառել՝ հիմնականում արևմտյան պետություններ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

14 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago