Լրահոս 24/7
30.07.2022

Ստիպված կլինենք քայլելն էլ կանոնակարգել

Ստիպված կլինենք քայլելն էլ կանոնակարգել

«… Այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթևեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե՝ մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթևեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն»,- այսպիսի տեսակետներ են հնչել հուլիսի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը նվիրված էր այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերին։
Մայրաքաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթևեկը շատերի համար դարձել է մտահոգիչ և խնդրահարույց։ Ինչպես պնդում են, դրանց չկանոնակարգված լինելը հաճախ պատճառ է դառնում հետիոտների տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն: Ըստ այդմ՝ հնչել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը՝ եվրոպական փորձով, լուծել դրանց կայանատեղիների հարցը, արգելել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա, կարգավորել որտե՞ղ եւ  ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները և այլն։
Իսկ մինչ քաղաքական գործիչներն ու գործարարները կմտածեն առաջինները՝ դժգոհությունների պատճառները կարգավորելու, երկրորդները՝ ֆինանսապես չտուժելու մասին, փողոցներում շարունակում են աճել այդ այլընտրանքային փոխադրամիջոցները։ Սա, անշուշտ, դրական է՝ հաշվի առնելով, որ աշխատում են էլեկտրական շարժիչներով՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես էկոլոգիական խնդրի, այնպես էլ՝ էներգետիկ առումներով։ Վերջինը, թեև, հեռու է անկախություն որակվելու հնարավորությունից, սակայն վստահաբար դրան թեկուզև չնչին քայլերով մոտեցնող գործոն է և Հայաստանում էլեկտրամոբիլների տարածման պետական քաղաքականության սկզբունքին աջակցող։
Կանոնակարգել, ամեն դեպքում, պետք է, բայց կարևոր է այդ գործընթացի տրամաբանությունը ճիշտ ըմբռնել ու որ ավելի կարևոր է՝ արտահայտել։ Կանոնակարգումը չպետք է հանգեցնի նրան, որ վառելիքով շարժիչով մոտոցիկլերն ու օդի աղտոտման գործում անդառնալի վնասներ պատճառող մեքենաներն առավելություն ունենան միայն նրա համար, որ մայթերով չեն գնում։ Իսկ դրանց կանոնակարգումը քանի՞ մարդու կյանք ու առողջությունն է խնայում. ցավալի ցուցանիշները հայտնի են։
Ըստ այդմ՝ կանոնակարգե՛լ, բայց ամենամեծ ուշադրությունը դարձնել կրթվածության վրա. ոչ թե գրագետ, այլ հենց կիրթ քաղաքացի դաստիարակելու՝ քաղաքակիրթ ու հարգալից դարձնելու վրա, որովհետև ավանդական ու այլընտրանքային փոխադրամիջոց վարողները (մեծ մասը), իհարկե, վարել գիտեն, բայց դիմացինի նկատմամբ հարգանքի պակասի կամ բացակայության, գուցե նաև՝ սեփական կյանքի ու առողջության նկատմամբ անտարբերության պատճառով նյութական ու մարդկային վնասների պատճառ են դառնում։ Այո՝ մարդի՛կ, և ո՛չ՝ սարքավորումը։ Որովհետև հենց այդ մարդիկ ունեն համակեցության խնդիր, և հնարավոր չէ բոլորի ու ամեն ինչի համար առանձին երթուղի սահմանել ու գծանշել, որպեսզի հանկարծ մեկը մյուսին չբախվեն։

Վահագն Ասատրյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է