

Վրաստանում այսօր՝ հուլիսի 30-ին, սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ նախորդ օրը Գուդաուրիի լեռներում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է վրացական «Գրուզիա Օնլայն»-ը:
Հուլիսի 29-ին Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը մեկնել էր Գուդաուրի՝ վթարի ենթարկված երկու պարապլաներիստներին կիրճից դուրս բերելու, սակայն բախվել էր ժայռին և կորցնելով կառավարումը՝ կործանվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի 94-րդ կիլոմետրի մոտ գտնվող լեռներում, ինչից հետո ճանապարհը մոտ մեկ օր արգելափակված էր եղել:
Զոհվել էին ուղղաթիռի բոլոր 8 ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամները, երկու բժիշկ և երկու փրկարար:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…