Լրահոս 24/7

Ջոնի Դեփը 3,65 միլիոն դոլարով է վաճառել նկարների իր առաջին հավաքածուն

Ջոնի Դեփի 780 նկարներից բաղկացած «Ընկերներ և հերոսներ» դեբյուտային հավաքածուն մի քանի ժամվա ընթացքում սպառվել է: Աշխատանքները պատկերում էին դերասանին ոգեշնչող մարդկանց՝ երաժիշտ Բոբ Դիլանին, դերասան Ալ Պաչինոյին, դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին և The Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսին։

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը բրիտանական Castle Fine Art առցանց պատկերասրահի միջոցով մի քանի ժամում վաճառել է իր դեբյուտային «Friends And Heroes» հավաքածուի բոլոր նկարները 3,65 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջոնի Դեփի նկարի մեկ վերարտադրության արժեքը կազմել է մոտ 4800 դոլար, իսկ չորս աշխատանքների հավաքածուն կարելի էր գնել գրեթե 18100 դոլարով։

«Ջոնիի դեբյուտային հավաքածուի յուրաքանչյուր պատկեր ուներ իր ֆոտոտեղեկանքը, որը նկարիչը մշակել և լրացրել է իրեն բնորոշ ազատ ձեռքի հարվածների օգնությամբ։ Ջոնիի արվեստը գոյություն ունի փոփ-արտի և փողոցային արվեստի խաչմերուկում: Արդյունքը եղավ մի շարք խորհրդանշական մեդիա դիմանկարների տպագրություններ, որոնք դուրս էին գալիս փոփ արվեստի անդեմ գրաֆիկական պարզությունից: Սա փոփ արվեստ է զգացողությամբ»,- ասվում է հավաքածուի նկարագրության մեջ առցանց պատկերասրահի կայքում։

Աղբյուրը՝ forbes.ru

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago