ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջյանը տեղեկացրել է, որ Ավստրիական Զարգացման Գործակալության փոխտնօրեն Հայնց Հաբերթեուերի և համագործակցության երկրների ղեկավար Վոլթեր Էյմեյերի հետ քննարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ավստրիական Զարգացման Գործակալությունը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ, որի արդյունքում Հայաստանը ներառվել է համագործակցության առումով առաջնայնություն ունեցող 11 երկրների ցանկում: