Լրահոս 24/7

2023-ին շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ. ՀՀ փոխվարչապետ

Այս տարվանից սուբվենցիոն հայտերը սկսում ենք ընդունել 2022 թվականի առաջին կիսամյակից հետո։ Փաստացի այս պահին սուբվեցիոն հայտերը դեռ ընդունվում են 2023թ-ի համար, որը մեզ հնարավորություն կտա բոլոր մրցութային կարգերն անցկացնել և արդեն 2023թ-ին շինարարական եռուզեռը, կարծում եմ, մարզերում կսկսի ավելի վաղ: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հարցազրույցի ընթացքում:

«Փաստացի այս պահին 2023թ.-ի համար հայտերն ընդունվում են, որը մեզ հնարավորություն կտա մրցութային բոլոր կարգերը, համալիր փորձաքննությունները, նախագծման փուլն անցկացնել, և արդեն 2023թ. շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ:

Կան հարցեր, որոնք կառավարության համար համարվում են գերակա և մենք փորձում ենք առանձնահատուկ կերպով դա թիրախավորել, օրինակ կարող եմ նշել մանկապարտեզների շինարարությունը, որտեղ կառավարության կողմից ֆինանսավորումը առնվազն 70% սահմանեցինք, սահմանամերձ տարածքների համար՝ 85%: Նաև ավելացրել ենք ճանապարհաշինարարական աշխատանքների համար մեր ֆինանսավորումը:- ասել է նա: 

Խոսելով 2022 թվականի աշխատանքների մասին՝ ՀՀ փոխվարչապետը ասաց, որ այս տարի ունենք նախնական հայտեր,որոնց մեծ մասը սուբվենցիոն ծրագրով են: 

«Կառավարությունը հանձն է առել հնարավոր բոլոր ռեսուրսներով և գործիքակազմերով ունենալ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառավարության ծրագրի մեջ, որը արդեն նշված էր նախընտրական ծրագրում, բայց այժմ մենք որդեգրել ենք ավելի բարդ քաղաքականություն և փորձում ենք թիրախավորել հենց կառուցվող և վերակառուցվող մանկապարտեզներն ու դպրոցները»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

12 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

13 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

14 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

14 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

14 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

15 hours ago