Երբ միմյանց են հանդիպում կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի եւ գրող Արամ Պաչյանի ստեղծագործությունները, ծնվում է ինքնատիպ մի կամերային օպերա, որը հավակնում է դառնալ եկող տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի երաժշտասերների շրջանում:
Գերմանիայում ապրող եւ ստեղծագործող կոմպոզիտորը 2020 թվականի փետրվարին Մյունխենում առաջին անգամ կներկայացնի իր «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերան: Արսեն Բաբաջանյանի խոսքով` նոր գործը հեռու է լինելու դասական օպերայի ձեւաչափից, օգտագործվելու է նաև էլեկտրոնային երաժշտություն, իսկ բեմում հանդես են գալու երգիչ, դերասան, պարող ու ընթերցող: BRAVO.am-ը երիտասարդ կոմպոզիտորի հետ զրուցել է առաջիկա պրեմիերայի, Արամ Պաչյանի հետ համագործակցության, արտասահմանում ապրելու եւ ստեղծագործելու, Հայաստանում նախատեսվող ծրագրերի եւ հետաքրքիր այլ մանրամասների շուրջ:
– Նախ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծնվեց Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա կամերային օպերա ստեղծելու միտքը:
– Վաղուց ցանկություն ունեի երաժշտական թատրոնի ժանրում աշխատելու, եւ երբ ստեղծվեց կամերային օպերա գրելու հնարավորությունը, որոշեցի անպայման հայ արդի հեղինակի անդրադառնալ: Քանի որ Արամ Պաչյանի գրականությանը լավ ծանոթ եմ եւ շատ բարձր եմ գնահատում, hետեւաբար, ընտրությունս կանգնեց հենց նրա ստեղծագործության վրա:
– Ե՞րբ եք առաջին անգամ ծանոթացել նրա վեպին, եւ ինչպիսի՞ն էին տպավորությունները:
– Տարիներ առաջ, երբ արդեն Մյունխենում էի բնակվում, որոշեցի ծանոթանալ հայ ժամանակակից գրողներին, եւ Հայաստանում բնակվող ընկերներիցս մեկին՝ Կարինե Հարությունյանին հարցրի, թե ինչ խորհուրդ կտա ընթերցել: Նա էլ ասաց՝ «Որպեսզի սկզբից հանկարծ չհիասթափվես, սկսիր Պաչյանից», եւ մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունների հետ ուղարկեց նաեւ Պաչյանի գրքերը: Եվ իսկապես՝ շատ հավանեցի: Սկսեցի հենց «Ցտեսություն, Ծիտ» վեպից, եւ այն խորապես տպավորեց ինձ: Հիշում եմ, որ այդ օրերին մտմտում էի՝ արդյոք գալիք ազատ ժամանակահատվածում Հայաստան մեկնեմ, թե ոչ, եւ գիրքը շարժառիթներից մեկը դարձավ, որպեսզի տոմս գնեմ:
– Իսկ ովքե՞ր են ներգրավված ստեղծագործական թիմում, մասնավորապես՝ Արամ Պաչյանը մասնակցություն ունի՞ նախագծին:
– Ստեղծագործական-աշխատանքային թիմը բավական մեծ է: Նախապատրաստական աշխատանքներն ու ադմինիստրատիվ գործունեությունը ամբողջությամբ կատարում է «Artconcept» միջազգային ասոցիացիան: Հենց այս կազմակերպության աշխատանքի շնորհիվ էլ հնարավոր դարձավ համագործակցություն հաստատել Մյունխենի քաղաքապետարանի հետ, որը հանդիսանում է նախագծի հիմնական ֆինանսավորողը: Բացի այդ, մեզ աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, ինչի համար անձամբ շնորհակալ եմ դեսպան Աշոտ Սմբատյանին:
Ստեղծագործական անձնակազմի հիմնական կորիզն են կազմում մյունխենաբնակ խորեոգրաֆ ու պարուհի Լյուբա Ավվակումովան, Արամ Պաչյանը, վիզուալ արտիստ Եվա Մուրադյանը եւ ես: Հիմնականում բոլոր գեղարվեստական հարցերն այս կազմով ենք քննարկում: Թիմային աշխատանքին նպաստում է այն, որ մեզ հաջողվեց հայ երիտասարդ գործիչների համար ռեզիդենս կրթաթոշակ ստանալ Մյունխենում, եւ նրանց՝ այստեղ ներկա գտնվելու շնորհիվ կարողանում ենք առավել արդյունավետ աշխատել:
Մայիսի 2-ին եւ 3-ին ունեցանք առաջին ներկայացումները: Երկու միջոցառումների կոնցեպտն էլ Արամ Պաչյանին էր պատկանում: Երկրորդում նա նաեւ հանդես էր գալիս ընթերցողի դերում: Պետք է նշեմ, որ երկու միջոցառումներն էլ հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ ոգեւորությամբ: Տպավորված էին թե՛ ներկայացումներից, թե՛ Եվա Մուրադյանի անիմացիայից եւ հաջորդ օրը ցուցադրված լուսանկարներից ու էսքիզներից, որոնք հիմնականում արված էին Երեւան եւ Մյունխեն քաղաքների թեմաներով:
Ավելին՝ bravo.am
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…